22/12/2023 15:38
Թոքաբանության ազգային կենտրոնն ունի շտապօգնության մեքենա, տուբերկուլոզի բուժման ծառայությունը մատուցում է բնականոն կերպով. ԱՆ խոսնակը՝ նախկին աշխատակցի բողոքի մասին
«Թոքաբանության ազգային կենտրոնն ունի շտապօգնության մեքենա, տուբերկուլոզի բուժման ծառայությունը մատուցում է բնականոն կերպով, ամբողջ ծավալով և պետպատվերի շրջանակում, այսինքն՝ անվճար է: Փոխհատուցվում են դեղորայքի և սննդի ծախսերը, ուստի կենտրոնի աշխատակցի դժգոհությունն անհիմն է»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Հիշեցնենք, որ այսօր տեղեկացրել էինք՝ Թոքաբանության ազգային կենտրոնի նախկին աշխատակից Արման Ավչյանը հայտարարել էր, որ նստացուց և հացադուլ է հայտարարում, քանի որ խնդիրները բարձրաձայնելու բոլոր միջոցները սպառված են:
«Պատճառները շատ են, բայց հիմնական պատճառն այն է, որ հիվանդներին պատշաճ օգնություն չի ցուցաբերվում շտապօգնություն չունենալու պատճատով։ Ես որոշել եմ իմ բողոքի ձայնն այսպես բարձրացնել, քանի որ ոչ ոք այլ կերպ չի լսում»,-հայտարարել էր Ավչյանը: