22/12/2023 13:25
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ սահմանների սահմանազատման հարցը կարող է տարանջատվել խաղաղության պայմանագրից
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ սահմանների սահմանազատման հարցը կարող է տարանջատվել խաղաղության պայմանագրից:
«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դիտարկել նման գործելաոճ, որովհետև դա ժամանակային առումով կարող է շատ ավելի երկար տևել: Իրական խաղաղության գնացող երկիրը որևիցե խոչընդոտ չի տեսնի նման բաների մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
ԱԺ նախագահի խոսքով` խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո կարելի է մտածել այդ մասին:
«Բայց սա իմ անձնական կարծիքն է»,- ասաց Սիմոնյանը:
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էր հայտարարել, որ սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրից: