22/12/2023 14:16
Այս պահի դրությամբ կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ընտրությունների կարիք չի տեսնում:
«Մենք սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչո՞ւ պետք է գնանք նոր ընտրությունների»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Էլ չեմ ասում, որ այս պահի դրությամբ կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընդհանրապես ընտրությունների գնալ. նույնիսկ քաղաքային ընտրություններին չեն կարողանում մասնակցել»,- հավելեց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով` ընդդիմությունն ինչ-որ օրակարգ է ձևավորում, հետո սկսում այդ օրակարգի դեմ պայքարել:
«Մանկապարտեզ չի»,- ընդգծեց Սիմոնյանը: