22/12/2023 22:29
«Քաղաքական գործերով «պերեդոզներ», իշխանական ստրուկներ և ստեղծված իրավիճակին ոչ մի կերպ չհամակերպվող մարդիկ»․ Տիգրան Աբրահամյանը նկարագրել է հայաստանյան առօրյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նկարագրել է՝ ինչպիսին է հայաստանյան քաղաքական առօրյան։
«Օրվա ընթացքում քաղաքական գործերով միանգամից 3 դատական նիստ էր:
Առավոտյան Նարեկ Սամսոնյանի բենեֆիսն էր, ով իր հեղինակային հաղորդման ժամանակ նկարագրել էր ԱԺ-ում տեղի ունեցած «մարտերը», ինչը որպես առիթ օգտագործելով՝ իշխանությունը գործ է կարկատել:
Ոչինչ, Նարեկն այս վիճակին ծանոթ է` մի կերպ կդիմանա:
Օրվա միջնամասում 44-օրյա պատերազմում սխրանքներ գործած ու նահատակված Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյան գործով դատավարությունն էր:
Գարիկը տնային կալանքի մեջ է և թիվս մեծ թվով սահմանափակումների, վերջինս հնարավորություն չի ունենում այցելելու իր Սրբավայր` Եռաբլուր:
Այս գործով իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում` Գարիկին ու նրա ընտանիքին առավելագույն վնասներ և տհաճություններ պատճառելու համար:
Օրվա վերջին արդեն Նարեկ Մալյանի գործով դատավարությունն է, որը վաղուց խեղկատակության է վերածվել, իսկ վերջինս շարունակում է կալանքի տակ մնալ:
Նարեկը ձանձրույթից դատի ժամանակ ընթերցանությամբ է զբաղվում, իսկ ընդմիջումներին իշխանության տարբեր գործիքներին քաղաքական չափալախներ հասցնում:
Հայաստանյան քաղաքական առօրյան է` քաղաքական գործերով «պերեդոզներ», իշխանական ստրուկներ և ստեղծված իրավիճակին ոչ մի կերպ չհամակերպվող մարդիկ»,- գրել է Աբրահամյանը՝ սոցցանցի իր էջում: