22/12/2023 17:04
Առուշ Առուշանյանը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հրավիրվել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն՝ իրեն պատկանող գույքի օրինականության վերաբերյալ սկսված ուսումնասիրությունների շրջանակներում դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնելու համար։ Այդ մասին գրել է «Հրապարակ»-ը։
Նույն ուսումնասիրության շրջանակներում դատախազություն է հրավիրվել Միլենա Գարիկի Գասպարյանը։