22/12/2023 11:27
ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի․ ՔԿ
Քննչական կոմիտեի վերջին տվյալով՝ Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի․ այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ըստ տվյալների՝ 21 քաղաքացի անհետ կորած է համարվում, իսկ զոհված քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել։
ՔԿ-ն մանրամասնել է, որ պայթյունը տեղի է ունեցել փակ տարածքում, որտեղ եղել է 42 հազար լիտր բենզին: Պայթյունի պատճառը պարզելու համար քննությունը շարունակվում է:
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել։