22/12/2023 13:10
Հայաստանի և Իրանի իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությունը բարձր է գնահատվել
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը և Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանն այսօր ընդունել են Իրանի արդարադատության նախարարության դատապարտյալների փոխանցման կոմիտեի ղեկավարի տեղակալ Սեյեդ Քամալ Աբդոլլահիասլիի գլխավորած պատվիրակությանը:
Երանուհի Թումանյանցը շատ բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությունը «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի շրջանակներում, որի արդյունքում ինչպես Հայաստանից են Իրան մի քանի տասնյակ դատապարտյալներ փոխանցվել իրենց քաղաքացիության երկիր, այնպես էլ երեկ Իրանից առաջին անգամ տեղի է ունեցել դատապարտված ՀՀ քաղաքացու փոխանցում մեր երկիր։