22/12/2023 14:02
Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները
Դեկտեմբերի 21-ին Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները։
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
Ֆրանսիական կողմից խորհրդակցությունները վարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության դիրեկտորատի տնօրեն Ալիս Ռուֆոն։ Խորհրդակցությունների ընթացքում հանգամանորեն քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, նաև համագործակցության օրակարգային հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։