22/12/2023 20:21
Ուկրաինայում հակամարտության լուծման պայմանները թելադրելու է Ռուսաստանը․ Սլովակիայի վարչապետ
Ուկրաինայում հակամարտության հանգուցալուծման պայմանները թելադրելու է Ռուսաստանը, pravda.sk-ին տված հարցազրույցում ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Մենք կարող ենք ամբողջ աշխարհի բոլոր զենքերը, ամբողջ փողը բերել ու լցնել Ուկրաինա, բայց Ռուսաստանը ռազմական պարտության չի մատնվի։ Այժմ մենք 2023-ից թևակոխում ենք 2024 թվական, և կտեսնեք, որ այս հակամարտության կարգավորման պայմանները թելադրելու է Ռուսաստանը»,- ասել է Սլովակիայի վարչապետը։
Ռոբերտ Ֆիցոն նշել է նաև, որ Ուկրաինան ունակ չէ փոխել իրավիճակը մարտի դաշտում՝ հօգուտ իրեն, ունակ չէ «ոչ մի տեսակի հակահարձակում իրականացնել»։