22/12/2023 15:27
Ձեթը գրամներով էինք լցնում, որ ճաշ եփենք, շաքարավազի վերջին երեք գդալն էլ մի կողմ էինք դրել՝ ամենանեղ օրվա համար, բայց երջանիկ էինք․ երանի՜ այդ օրերին․ Արցախից բռնի տեղահանված
Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից Դիլիջան հասած Վարդիթերի երազներն արդեն երեք ամիս է՝ հարազատ Ճարտարի հետ են կապված։ Աչքի առաջ ու մտքում մշտապես իր տունն է, տան դիմացի փոքրիկ այգին, իրենց թաղն ու հարևանները։ Ասում է՝ զգում է, որ այնտեղ՝ Ճարտարում, հիմա տխրություն է տիրում՝ համատարած տխրություն։
«Ընդամենը երեք ամիս առաջ դեռ երջանիկ էինք, քանի որ տանն էինք։ Պակաս-պռատ էինք, ձեթը գրամներով էինք լցնում, որ ճաշ եփենք, շաքարավազի վերջին երեք գդալն էլ մի կողմ էինք դրել՝ ամենանեղ օրվա համար․․․Ալյուրի վերջին բաժինն ամսի 19-ին էի հունցել, որ մի քանի հաց թխեմ։ Էդպես էլ մնաց, չհասցրեցի թխեմ․․․»,-«Փաստինֆո»-ին պատմել է տիկին Վարդիթերն ու երանի տալիս Արցախում ապրած անյուղ, անշաքար օրերին։
Հիշում է՝ հարևաններով հաճախ էին հավաքվում։ Հատկապես բլոկադայի ընթացքում այդ սովորությունն ավելի ամրապնդվեց․ թթենու տակ դրված փայտե նստարանին ամեն երեկո նստում, թթի չամիչով թեյ էին խմում։ Ինքնաեռը չորս-հինգ ամիս ձեղնահարկ չի բարձրացվել․ բակի կենտրոնում դրված սեղանի կողքին էր, ու ամեն երեկո՝ աղջամուղջն ընկնելուն պես, գործի էր դրվում․
«Ում տանն ինչ կար, բերում էր՝ մեկը մի փոքր ափսե մուրաբա, մեկը՝ դոշաբ, մյուսը՝ չամիչ․․․ Թեյն ընդամենն առիթ էր, որ հավաքվեինք, խոսեինք, ցրվեինք մի քիչ, ինքներս մեր մեջ չպարփակվեինք։ Այդպես, կարծես, թեթևանում էինք, մեզ մենակ չէինք զգում ու, իրոք, երջանիկ էինք։ Չէինք համարձակվում մտածել այս՝ վատթարագույնի մասին․․․»,-ասել է բռնի տեղահանված արցախցին։
Վարդիթերենք հինգ քույր են․ բոլորը Մարտունու շրջանում էին ամուսնացած։ Միմյանց տեսակցության էին գնում՝ երբ սիրտներն ուզում էր։ Հիմա բոլորը ցրված են՝ մեկը Սյունիքում, մյուսը՝ Լոռիում, երրորդը՝ Արարատում, չորրորդը Երևանում է։ Բռնի տեղահանությունից հետո ոչ մի անգամ քույրերով չեն հավաքվել․ գիտակցում են, որ ոչինչ է՛լ առաջվանը երբեք չի լինելու։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։