22/12/2023 11:07
Իրանում 29-ամյա կնոջը կախաղան են բարձրացրել ամուսնուն սպանելու համար
Իրանում 29-ամյա կնոջը կախաղան են բարձրացրել, քանի որ սպանել է ամուսնուն, ով կնոջը ընտանեկան բռնության է ենթարկել:
Սամիրա Սոբզյանը 15 տարեկանում ամուսնացել է 25-ամյա երիտասարդի հետ։ 19 տարեկանում նրան ձերբակալել են ամուսնու սպանության՝ թունավորման մեղադրանքով։
Դատարանը նրան անմիջապես դատապարտել է մահապատժի, սակայն վճռի կատարումը հետաձգվել է մի շարք բյուրոկրատական պատճառներով։
Ձերբակալման պահին նա ուներ երկու երեխա (որոնցից մեկը՝ նորածին), որոնց վերջին տասը տարվա ընթացքում նրան թույլ են տվել տեսնել միայն մեկ անգամ՝ մահապատժից առաջ՝ դեկտեմբերի սկզբին։
Մահապատժի դատավճիռը կատարվել է դեկտեմբերի 20-ին։
Իրանում աղջիկների ամուսնության օրինական տարիքը 13 տարեկանն է, սակայն հոր կամ պապի համաձայնությամբ նրանք կարող են ավելի վաղ ամուսնանալ։
Սամիրան դարձել է միայն այս տարի Իրանի իշխանությունների կողմից մահապատժի ենթարկված տասնութերորդ կինը: