22/12/2023 16:38
Ռեջինա դե Դոմինիչիսը վերահաստատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնառությունը՝ աջակցել բոլոր՝ այդ թվում փախստական երեխաներին
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ռեջինա դե Դոմինիչիսը ամփոփել է Հայաստան կատարած այցը։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ռեջինա դե Դոմինիչիսն ամփոփելով Հայաստան կատարած այցը՝ վերահաստատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնառությունը՝ շարունակելու գործակցել ՀՀ կառավարության հետ հումանիտար-զարգացման ծրագրերի շրջանակում՝ ապահովելու բոլոր երեխաների, այդ թվում՝ փախստական երեխաների և ընտանիքների համար հավասար հասանելիություն պաշտպանության, առողջապահության, կրթության և սոցիալական աջակցության ծառայություններին»,-նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ֆեյսբուքյան էջում: