22/12/2023 13:23
Չեմ բացառում. Ալեն Սիմոնյանը` Ռուսաստանի հետ զենքի շուրջ նոր բանակցությունների մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանն ու Ռուսաստանը նոր բանակցություններ են սկսել ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:
«Չեմ բացառում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Սիմոնյանը կոչ արեց սպասել:
Նա համաձայն չէ, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան:
«Հայ ու ռուս ժողովուրդները բարեկան ժողովուրդներ են, չի կարելի նման բան ասել, Հայաստանում հակառուսական բան չկա, հակակրանք կա այն քաղաքականության, այն քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են»,- ասաց նա:
Հիշեցնենք` ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ քննարկվում են ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր: