Կառավարության թիրախը պետք է շարունակի մնալ տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճը. Վարչապետ

22/12/2023 11:16

Կառավարության թիրախը պետք է շարունակի մնալ տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճը. Վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Զեկույցներով հանդես են եկել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալները:

Նախարարը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2023 թվականին կազմել է 64,3 մլրդ դրամ, 2024-ին այն ավելի կլինի 47 տոկոսով, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ծրագրերի իրականացմամբ: Հատկացումները կհասնեն 90,8 մլրդ դրամի: Վահան Քերոբյանը նշել է, որ այս տարվա համար ակնկալվում է 8,3-8,5 տոկոս տնտեսական աճ: Զեկուցվել է, որ նախորդ տարվա համեմատ ներդրումների ծավալն աճել է 17,5 տոկոսով, ակնկալվում է, որ արտադրողականության ծավալը կհասնի 9,6 տոկոսի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքով Հայաստանը բարելավում է դիրքերը: Եթե 2017 թվականին մեր երկիրն աշխարհի պետությունների թվում գտնվել է 122-րդ տեղում, 2020-ին՝ 112-րդ, ապա 2023-ին, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների, Հայաստանը կլինի 86-րդ հորիզոնականում:

Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում Հայաստանում ստեղծվել է մոտ 44 հազար նոր աշխատատեղ, բարձրացել է միջին աշխատավարձը, աղքատության մակարդակը 26,5 տոկոսից նվազել է 24,8 տոկոսի: Նախարարը հավելել է, որ գործազրկության մակարդակը երկրորդ կիսամյակի տվյալներով կազմել է 11,7 տոկոս և հիշեցրել, որ կառավարության թիրախը գործազրկության մակարդակը 10 տոկոսից նվազեցնելն է: Ակնկալվում է, որ ընդհանուր առևտրաշրջանառությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 110 տոկոս, ինչը, նախարարի խոսքով, ռեկորդային ցուցանիշ է: Ակնկալվում է 2023 թվականն ավարտել արտահանում-ՀՆԱ հարաբերակցության 54,5 տոկոս ցուցանիշով. կառավարության թիրախը կազմում է 60 տոկոս:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարության թիրախը պետք է շարունակի մնալ տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճը: «Բացի կորոնավիրուսի և պատերազմի տարվանից՝ մենք գլոբալ առումով տնտեսական աճի խնդիր չենք ունեցել: 2019 թվականին ունեցել ենք շատ մեծ տնտեսական աճ, 2021-ին, երբ ներքաղաքական ճգնաժամ էր, արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, արտաքին անվտանգային խնդիրներ կային՝ կրկին 5 տոկոսից ավելի տնտեսական աճ ենք ապահովել: 2022-ին ապահովել ենք 12 տոկոս տնտեսական աճ, 2023-ին կապահովենք 7 տոկոսից ավելի տնտեսական աճ: Այս տոկոսներն այդ ամեն ինչի պայմաններում:

Ամենակարևոր նախադրյալներից մեկն այն է, որ ի հեճուկս այս ամենի՝ ապահովվել է մակրոտնտեսական կայունություն: 2024 թվականի 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու համար մեր ձեռքի տակ առկա գործիքներն, իմ կարծիքով, արդեն բավարար են, եթե կապիտալ ծախսերի իրականացման որակը բարձրացնենք, զբաղվենք բիզնես պրոցեսների լավարկումով և այլն: Առաջարկում եմ կենտրոնանալ մեր ձեռքի տակ եղած գործիքների կիրառման վրա: Կառավարությունն ի՞նչ ունի անելու, ունի ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու խնդիր: Կապիտալ ծախսերի թիվը բյուջեում էականորեն մեծացել է, եթե մի փոքր բարձրանա այդ ծախսերի իրականացման որակը, ներդրումների համար բարելավվեն բիզնես պրոցեսները, այս ամենն ակնհայտորեն էֆեկտ կունենա տնտեսական աճի ապահովման բերումով»,- ասել է վարչապետը:

Հաջորդիվ ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերը, ընդհանուր բյուջեն, համախառն արտադրանքը, աճի և զարգացման միտումները: Նշվել է, որ գյուղոլորտի բյուջեն այս տարվա ընթացքում նախատեսված է եղել 37 մլրդ դրամ, սակայն ընդհանուր ծախսը հասել է 47 մլրդ դրամի: Գյուղատնտեսական զարգացման ծրագրերի բյուջեն 2018 թվականի համեմատ աճել է 7 անգամ: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի աճն այս տարվա 9 ամիսների ընթացքում կազմել է 1,7 տոկոս: Տեղեկացվել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 664 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 193 տրակտոր և 5 կոմբայն: Լիզինգի ընդհանուր գումարը կազմել է 3 մլրդ դրամ, ակտիվ պորտֆելը գնահատվում է 15 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում հավաքագրվել է 1,8 մլրդ դրամ, վնասի հատուցումը կազմել է 2,6 մլրդ դրամ:

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով ընթացիկ տարում հիմնվել է 1967 հեկտար ինտենսիվ այգի: Կառավարության սահմանած տարեկան թիրախը կազմում է 1000 հա:

Հաստատվել է ջերմատնային տնտեսությունների նոր ծրագիրը, արդեն կնքման փուլում են գտնվում 5 հա ջերմատուն կառուցելու ներդրումային ծրագրերը: Աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագրի շրջանակում ավելացված ցանքատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 15 000 հա, շահառուների թիվը եղել է 22483: Անասնաբուծության խոշոր ներդրումային ծրագրի շրջանակում հաշվետու ժամանակաշրջանում կնքվել է երեք պայմանագիր` շուրջ 18,5 մլրդ դրամի: Եվս 4 պայմանագրերի կնքման գործընթացն ընթացքի մեջ է, կանխատեսվող ներդրման գումարը կազմում է 22 մլրդ դրամ:

Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրով Տավուշի մարզի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում կնքվել է 91 պայմանագիր` 6,9 հեկտար այգեհիմնման նպատակով:

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրով ձեռք է բերվել 435 միավոր վերամշակման սարքավորում և հիմնվել են հետբերքահավաքային նոր ենթակառուցվածքներ: Լիզինգի գումարը կազմել է 5 մլրդ դրամ:

Գյուղատնտեսական հումքի ներդրումների ծրագրով հաստատվել են 5,7 մլրդ դրամի հայտեր, տրամադրվել է 870 մլն դրամ խաղողի գնման սուբսիդիա, ձեռք է բերվել 700 000 լիտր կոնյակի սպիտ, փոխարենն իրականացվել է համապատասխան մթերում: Մթերվել է 86000 տոննա պտուղ/բանջարեղեն, 160 000 տոննա խաղող: Մշակվել են չորս աշխարհագրական նշումների տեխնիկական հատկորոշումներ` «Հայկական մածուն, լավաշ, բաստուրմա, սուջուխ»: Մշակվել է «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքների փաթեթը, ուսումնասիրվել է ֆրանսիական կոնյակի արտադրության փորձը և ձեռք է բերվել համագործակցության համաձայնություն:

Զեկուցվել են նաև տեղական սերմնաբուծության և սերմարտադրության իրականացման միջոցով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի ապահովման, տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրման, գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման, գյուղատնտեսական կենդանիների պատվաստման և այլ ուղղություններով իրականացված աշխատանքների մասին: Նշվել է, որ դեկտեմբերի 15-ի դրությամբ համարակալվել և հաշվառվել է 568 հազար 622 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:

Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագրի շրջանակում ծրագրի մեկնարկից` 2019 թվականից մինչ օրս կնքվել է 94 պայմանագիր, շահագործման է հանձնվել 51 անասնաշենք: Ներկայումս ծրագիրը գտնվում է լավարկման փուլում:

Կլաստերային տնտեսությունների ձևավորումը խթանելու նպատակով վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետությունում ձևավորվել է 12 տնտեսություն, այդ թվում՝ 6-ը Սյունիքի, 3-ական՝ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում:

Ներկայացվել են նաև արտահանման խթանմանն ուղղված միջոցառումները: Ընթացիկ տարում հայկական ընկերությունները մասնակցել են 8 միջազգային ցուցահանդեսների, համտես-շնորհանդես և վարպետաց դասերի թիրախային շուկաներում:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ըստ էության, այլևս մենք պետք է դադարենք գյուղատնտեսություն ասելով՝ հասկանալ միայն գյուղատնտեսություն: Գյուղատնտեսությունը պարենային անվտանգությունն է: Սա պարենային անվտանգության հարց է, և ոլորտը պետք է դիտարկենք այդ տրամաբանությամբ: Ծախս-օգուտ հաշվարկն անելիս՝ անպայման պետք է հաշվի առնենք նաև այս կոմպոնենտը»:

Միաժամանակ, վարչապետը կարևորել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը և ընդգծել դրանց շարունակական լավարկման անհրաժեշտությունը:

Հաջորդիվ զեկուցվել են ներդրումների, արդյունաբերական քաղաքականության, որակի ենթակառուցվածքների, արտահանման, ռազմավարական ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվել են «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» ծրագիրն ու Շիրակի «չոր» նավահանգիստ նախագիծը։

Մասնավորապես, նշվել է, որ 2023 թ.-ին կառավարության կողմից հաստատվել են հետևյալ ներդրումային ծրագրերը. դահուկային համալիրի կառուցման «Արագած» ծրագիրը, որի ներդրումային ծավալը գնահատվում է 200 մլն դոլար, WTC «Համաշխարհային առևտրի կենտրոն»-ի ծրագիրը՝ 212 մլն դոլար ծավալով, «Գոլֆի ակումբի և ակադեմիայի հիմնման» ծրագիրը՝ 172 մլն դոլար ծավալով: Վերոնշյալ ծրագրերով նախատեսվում է հիմնել 11 հազար 150 նոր աշխատատեղ: Նշվել է, որ Հանրային ներդրումային կոմիտեի նիստում ներկայացվել է Շիրակի չոր նավահանգստի ծրագիրը, ընդհանուր ներդրումը գնահատվում է 350 մլն դոլար:

2019-2023 թթ. ընթացքում մաքսատուրքից ազատման արտոնություն ստացած ընկերությունների ներդրումային ծրագրերի ծավալը հասել է 267 մլրդ դրամի: 2023-ին դրանից օգտվել է 72 ներդրումային ծրագիր, որոնց ընդհանուր ծավալը գնահատվում է 777 մլրդ դրամ: Ակնկալվում է ստեղծել 4146 նոր աշխատատեղ: Միաժամանակ, «Ձուլակենտրոն» և «ԱՍԿԵ գրուպ» ընկերությունների ներդրումային ծրագրերով իրականացվել է 270 մլն դոլարի ներդրում, ստեղծվել է 1000 աշխատատեղ:

Ներկայացվել են որակի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ աշխատանքները, ինչպես նաև Առևտրի և ինտեգրացիայի վարչության կողմից ԵԱՏՄ շրջանակներում իրականացված աշխատանքները, մասնավորապես` սակագնային արտոնություններ են տրամադրվել մի շարք գյուղատնտեսական ապրանքների մասով, էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների առանց մաքսատուրքի ՀՀ տարածք ներմուծման մասով, մասնավորապես՝ 2023 թվականի համար նախատեսվել է 8000 ավտոմեքենա։

Զեկուցվել է, որ 2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է ավելի քան 381 հազար կարատ մշակված ադամանդ՝ 333 մլն դոլար արժողությամբ: Արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 38,5 տոկոսով։

Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացման շրջանակում ընդունվել է Հավատարմագրման օրենքը, աշխատանքներ են տարվել լաբորատոր և չափագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ:

Ընթացիկ տարում արտահանման խթանման և ձեռներեցության զարգացման բյուջեն կազմել է մոտ 10 մլրդ դրամ, իսկ 2024-ին այդ թիվը կրկնապատկվելու է՝ հասնելով 21 մլրդ դրամի։ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով, 3 հիմնական միջամտություններն են նախատեսված՝ տեխնոլոգիական արդիականացում, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում և թվային գործիքների կիրառման խթանում։ Առաջին երկու կետերով կան հաստատված ծրագրեր, որոնք գործում են։ Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակում պորտֆելը կազմում է 189 մլրդ դրամ, կնքվել է 3270 պայմանագիր։ Ըստ պատասխանատուների՝ ծրագիրն ունի բավականին լայն մարզային բաշխվածք։

Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակում շահառու է 28 կազմակերպություն, որոնք 2023-ին վճարել են 46 տոկոս ավելի շատ հարկ, քան 2022-ին։

ՓՄՁ-ների զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված են 4 հիմնական միջամտություններ՝ գիտություն և ՓՄՁ կապի խրախուսում, կրթություն-ՓՄՁ կապի խրախուսում, պետություն-մասնավոր երկխոսություն, ֆինանսների հասանելիություն։

Անդրադարձ է կատարվել նաև կապիտալի շուկայի զարգացման և քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ու նախատեսվող աշխատանքներին:

Այս համատեքստում վարչապետը նշել է. «Գլոբալ շուկայում տեղի ունեցող անկայունությունները նաև նպաստում են մեր կապիտալի շուկայի զարգացմանը: Օրինակ, ընկերություններ կան, որոնք խնդիրներ ունեն դրսից միջոցներ ներգրավելու՝ թողարկում են անում Հայաստանի կապիտալի շուկայում, ինչը վատ չէ: Սա էլ շատ կարևոր եմ համարում, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2018 թվականի ՀՀ կառավարության ծրագրում սա որպես դրույթ ընդգծված է եղել:

Իրականում մենք ֆինանսական գրագիտության հետ կապված նաև քաղաքացիներին վերաբերող խնդիր ունենք: Կապիտալի շուկայի կարևոր առանձնահատկությունն ի՞նչ է, որ մարդիկ էլ ընկալեն, թե սա ինչ հնարավորություն է իրենց համար ստեղծում: Որովհետև, եթե մարդն այսօր ունի խնայողություններ՝ հիմնականում դրանք տանում է բանկ, ինչը նորմալ է: Բայց նաև պետք է այս հնարավորությունը մարդիկ արձանագրեն, որ կա նաև այլընտրանք:

Ֆինանսական գրագիտության հետ կապված աշխատանքը վերաբերում է ոչ միայն Էկոնոմիկայի նախարարությանը: Այս թեմայով մենք պայմանավորվածություն ունենք նաև Կենտրոնական բանկի և կենսաթոշակային հիմնադրամները կառավարող մեր գործընկերների հետ, որոնք նույնպես դա անհրաժեշտ են համարում, որովհետև իրենց համար ֆինանսական գրագիտության հարցը կարևոր է, որպեսզի շահառուները կարողանան նաև հաղորդակցվել միմյանց հետ, թե կենսաթոշակային ֆոնդերն ինչպես են կառավարում և այլն: Կենտրոնական բանկ-էկոնոմիկայի նախարարություն-կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներ ձևաչափով կարելի է լավ գործընկերություն հաստատել: Պետք է նաև հանրային իրազեկում անել, թե այս ինչ թեմա է և ինչու ենք այն այսքան կարևորում: Ի վերջո, ֆինանսական գրագիտությունը լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետությունում: Դա շատ խորը հարց է, և մենք պետք է ֆունդամենտալ հասկանանք, թե ինչպես ենք այն լուծում»:

Ներկայացվել է ներդրումների ներգրավման ծրագիրը, որն ունի 21 միջոցառում 3 ուղղություններով։ Բարեփոխումների ուղղությունները երեքն են` ներդրումային քաղաքականություն, ներդրումային արտոնություններ, ինստիտուցիոնալ կառուցվածք: Գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ նշվել է, որ Business Ready-ն փոխարինելու է Doing Business ցուցիչը և Հայաստանի վերաբերյալ գնահատականը հրապարակվելու է 2025 թվականից սկսած` գնահատելով 2024 թ. գործարար միջավայրը:

Ներկայացվել են ընթացիկ տարում ընդունված և ընթացիկ օրենսդրական ակտերը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր Այսօր, 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին Այսօր, 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին Այսօր, 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել Այսօր, 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան Այսօր, 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան Այսօր, 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին Այսօր, 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով Այսօր, 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել Այսօր, 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին Այսօր, 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Այսօր, 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Այսօր, 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Այսօր, 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան Այսօր, 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան Այսօր, 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը