23/12/2023 12:04
4-ամյա Գոռը սպանվել է ծնողների աչքի առաջ, հանցագործները «կտրել» են մեքենայի ճանապարհը և կրակել
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 7:30-ի սահմաններում, երբ Գոռի ծնողները մեքենայով անցել են Լանկաստերի Սիերա մայրուղով և «բախվել են» վերոնշյալ մարդկանց հետ։
«Միջադեպի ժամանակ կասկածյալ վարորդը կտրել է նրանց ճանապարհը, այնուհետև սկսել հետևել մի քանի վերգետնյա փողոցներով», - հայտնել են LASD-ից: «Կասկածյալների կողմից հետապնդման ժամանակ տուժող վարորդը դանդաղեցրել է իր մեքենան, այդ ժամանակ կասկածյալ վարորդը կանգնել է տուժողի մեքենայի կողքին և սկսել կրակել»։
Ընտանիքի մեքենայի վրա արձակված փամփուշտները դիպել են Գոռին, ով նստած է եղել հետևի նստարանին, հայտնում են իշխանությունները:
«Նրա հայրն ու մայրը, ովքեր եղել են մեքենայում, նրան անմիջապես տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ գրանցվել է, որ նա մահացած է», - ասվում է շերիֆի հայտարարության մեջ։
Միգել Կորոնադոն, որը հանդես է գալիս որպես Գոռի ծնողների խոսնակ, երկուշաբթի ABC News-ին ասել է՝ ընտանիքը «խնդրում է, որ երկու կասկածյալներն էլ բանտարկվեն ցմահ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության»:
Գոռի մայրն իրեն ասել է, որ նրանք գնում էին մթերային խանութ, երբ դեպքը տեղի է ունեցել: Մայրը լսել է, թե ինչպես է որդին բղավում․ «Ես վիրավոր եմ»: Դրանք վերջին խոսքերն էին, որ ծնողները լսել են իրենց որդուց։
Տղայի ծնողները չեն տուժել։
Քննիչները մի քանի ժամվա ընթացքում կարողացել են հայտնաբերել կասկածյալներին։