23/12/2023 17:16
ԱՄՆ 2024 թվականի ռազմական բյուջեն 886,3 միլիարդ դոլար է կազմում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2024 թվականի պաշտպանական բյուջեի նախագիծը, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ԱՄՆ ռազմական բյուջեի չափը 886,3 միլիարդ դոլար է, ինչը ռեկորդային է՝ 3 տոկոսով՝ 28 միլիարդով ավելի նախորդ տարվա բյուջեից։
ԱՄՆ Սենատը բյուջեի նախագիծը հաստատել էր դեկտեմբերի 13-ին, Ներկայացուցիչների պալատը՝ դեկտեմբերի 14-ին։
Բյուջեով նախատեսվում է 800 միլիոն դոլարի չափով օգնություն՝ Ուկրաինային։
Նախատեսված է նաև ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի համար նոր արտադրական հզորությունների ստեղծմանն ուղղված ծախսերի ավելացում, միջոցների հատկացում՝ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համար։