23/12/2023 10:34
Ձեր տկարամտությամբ ԼՂ-ն բերեցիք կործանման. հույս չունենաք, որ նույնը կարողանալու եք անել ՀՀ-ի հետ. Արուսյակ Ջուլհակյանը՝ Շահրամանյանի ստորագրած հրամանագրի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լեռնային Ղարաբաղի հայաթափումից շաբաթներ առաջ նախագահ ընտրված Շահրամանյանի խորհրդականն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ինստիտուտները շարունակելու են գործել նաև հետագա տարիներին, քանի որ Շահրամանյանի՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնավարման շարունակությանն առնչվող հրամանագիրը փաստացի չեղարկել է Լեռնային Ղարաբաղի և դրա ինստիտուտների լուծարման մասին հրամանագիրը: Մի կողմ թողնենք այս պնդման իրավական ողջ անհեթեթությունը: