23/12/2023 17:58
Անհայտ անձինք պղծել են Հելմուտ Շմիդտի գերեզմանը
Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտի շիրմաքարին անհայտ անձինք նացիստական խորհրդանիշներ (սվաստիկա) են պատկերել, հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։ Շմիդտը հուղարկավորված է Համբուրգի գերեզմանատանը։
Վանդալիզմը տեղի է ունեցել գիշերը, դեպքի հանգամանքները և հարձակվողի ինքնությունը դեռ պարզված չեն։ Հայտնի չէ նաև, թե նա մենա՞կ է գործել, թե՞ ունեցել է հանցակիցներ։
Հելմուտ Շմիդտի շիրմաքարից արդեն ջնջվել է նացիստական սիմվոլիկան, նախաքննությունը շարունակվում է։