23/12/2023 20:24
Օզբիլիսը «պարտվեց», որովհետև Փաշինյանի յուրայինը չէ․ Սուրենյանց
Այսօր կայացած ՀՖՖ նախագահի ընտրությունների արդյունքներին է անդրադարձել հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցը։
«Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում ու, թերևս, դրանից կհեռանա՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնից հեռանալուն զուգահեռ: Սա է մեր իրականությունը. Արաս Օզբիլիսի թեկնածության շուրջ կար ֆուտբոլիստների, հայտնի մարզիկների լայն կոնսոլիդացիա, բայց նա պարտվեց, որովհետև Փաշինյանի յուրայինը չէ: Ու ոչինչ, որ տեղի ունեցածի հետևանքով պարտվում է ֆուտբոլը»,- գրել է նա: