23/12/2023 10:10
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Հնդկաստնում ՀՀ դեսպանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին։
Աֆյանն արտաքին հարաբերություններում մեծ փորձ ունեցող մասնագետ է, ինչը հասկանալի է դառնում նրա կենսագրականից։ Նա եղել է Իրանի դեսպանության երրորդ քարտուղարը դեռ 2006 թվականին։ Նա միանձնյա սեփականությամբ ունի 3 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, և 1 ավտոկայանատեղի։
2019 թվականին Աֆյանը գնել է 2012 թվականի արտադրության Jeep մակնիշի մեքենա։ Դեսպանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 72 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 500 ԱՄՆ դոլար։ Նրա տարեկան եկամուտը կուտակվում է միայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացվող աշխատանքի վարձատրությունից, որը կազմում է 5 մլն 765 հազար դրամ, որն ամսական կազմում է գրեթե 480 հազար դրամ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 1 մլն 867 հազար դրամ»։