23/12/2023 10:14
«Ժողովուրդ». Քրեակատարողական հիմնարկներում փոփոխություններ են սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկում փոփոխություններ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ բանտապետերի տեղափոխության գործընթաց կլինի, ու չի բացառվում, որ շատերն էլ այդ ճանանարհին ազատվեն պաշտոնից։ Դեկտեմբերի 19-ին գրել էինք, որ, Նիկոլ Փաշինյանի հրամանով, Ամբակում Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել։
Դեռ այս տարվա հոկտեմբերի 14-ին գրել էինք, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՔՊ-ականների մի հատված արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին է առաջարկել Ամբակում Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նախարար Մինասյանը մերժել է։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան հասկացրել են, որ Գրիգորյանը միակ արժանի թեկնածուն է։ Արդյունքում նախարարի մերժումը ոչինչ չտվեց, և Ամբակում Գրիգորյանը, քաղաքական որոշմամբ, նշանակվեց»։