25/12/2023 21:20
Հակամիկոտիկ ակտիվությամբ դեղեր․ Ինչի՞ համար են օգտագործվում
Ներկայումս բժշկության մեջ հակամիկոտիկ ակտիվությամբ դեղերը օգտագործվում են ոչ միայն հիվանդությունների բուժման համար, այլ նաև որպես ախտահանիչ լուծույթներ՝ բժշկական գործիքների, կահույքի և տարածքների մաքրման համար: Դրանք ոչնչացնում են սնկային վարակը ցանկացած մակերեսից։
Հակասնկային դեղամիջոցների օգտագործման արդյունավետության ընդհանուր չափանիշը վարակի կլինիկական և գործիքային նշանների անհետացումն է, ինչպես նաև ախտածին նյութի ոչնչացումը:
Հակասնկային դեղամիջոցները ունենում են սինթետիկ և բնական ծագում: Որոշներն ունեն ֆունգիստատիկ ազդեցություն (դադարեցնում են սնկերի աճն ու վերարտադրությունը), մյուսներն ունեն ֆունգիցիդային ազդեցություն (առաջացնում են սնկերի մահ)։
Ըստ իրենց քիմիական կառուցվածքի՝ հակասնկային դեղամիջոցները բաժանվում են հետևյալ խմբերի.
Պոլիենային հակաբիոտիկներ (բնական հակամիկոտիկներ)
Իմիդազոլի խումբ
Տրիազոլի խումբ
Ալիլամինային խումբ 2 (սինթետիկ հակամիկոտիկներ)
Էխինոկանդիններ
Այլ խմբերի դեղեր
Պոլիենային հակաբիոտիկներ (բնական հակամիկոտիկներ)
Պոլիենային շարքի պատրաստուկները կարող են առաջացնել սնկերի մահ և դադարեցնել դրանց աճն ու վերարտադրությունը, մինչդեռ ազդեցության ուժը կախված է ակտիվ նյութի կոնցենտրացիայից: Գործողության մեխանիզմը հիմնված է բջջային մեմբրանի ամբողջականության վնասման և բորբոսի լուծարման վրա: Այս դեղերը ակտիվ են մաշկի և բերանի խոռոչի լորձաթաղանթի, վուլվովագինալ կանդիդիոզի, ենթամաշկային ասպերգիլոզի, պիտրիազի վերսիկոլորի բուժման մեջ:
Տրիազոլ և իմիդազոլ խումբ
Ազոլային խմբի հակամիկոտիկներ պարունակող դեղամիջոցները հիմնականում միայն դադարեցնում են սնկերի աճն ու վերարտադրությունը։ Ակտիվ նյութի բարձր կոնցենտրացիայով արտաքին օգտագործման դեղաչափերը կարող են առաջացնել սնկերի մահ: Այս դեպքում դեղամիջոցի գործողությունը հիմնված է սնկային բջիջների մեմբրանի ամբողջականության խախտման վրա:
Բերանով ընդունման համար ազոլային խմբի դեղամիջոցներն ունեն գործողության լայն սպեկտր: Նշանակվում է մաշկային կանդիդիոզի, օնիքոմիկոզի, պիտրիազի վերսիկոլորի, տրիխոֆիտոզի, վուլվովագինալ կանդիդիոզի, համակարգային կանդիդիոզի և այլնի բուժման համար:
Դրանք ընդունելիս կարող են զարգանալ հետևյալ կողմնակի ազդեցությունները՝ ախորժակի կորուստ, սրտխառնոց, գազեր, գլխապտույտ, գլխացավ, հիպոպլաստիկ անեմիա, լեյկոպենիա, նեյտրոպենիա, քոր, մաշկի այրում և այլն: Տեղական օգտագործման դեպքում՝ քոր, այրվածք, թեփոտում:
Այս խմբի որոշ դեղամիջոցներ հղիության ընթացքում պտղի զարգացման վրա կարող են ունենալ բացասական ազդեցություն։
Ընդհանուր առմամբ, խորհուրդ չի տրվում այս խմբից որևէ դեղամիջոց նշանակել հղիներին, եթե ակնկալվող օգուտը չի գերազանցում հնարավոր ռիսկը: Տեղական օգտագործման ազոլները չեն կարող նշանակվել հղիության առաջին եռամսյակում և այդ միջոցների նկատմամբ անհատական անհանդուրժողականությամբ:
Սնկային վարակը բուժելիս հնարավոր է բախվել ռեցիդիվի հետ (բուժումը դադարեցնելուց հետո սնկային վարակի կրկնությունը) կամ բուժման ձախողումը շուկայում վաղուց գոյություն ունեցող դեղամիջոցներից սնկերի կախվածության հետևանքով:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մասնագետները ստեղծել են նոր սերնդի բարձր արդյունավետ հակասնկային դեղամիջոցներ, որոնք գործողության լայն սպեկտրի շնորհիվ կարող են օգտագործվել հեշտոցային և մաշկի սնկային վարակների դեպքում:
Նման դեղամիջոցներ պարտադիր պետք է ընդունել բժշկի նշանակմամբ, ընթացքը ևս պետք է վերահսկվի բժշկի կողմից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ