25/12/2023 10:55
Պլանավորում ենք ևս 200 ավտոբուս ավելացնել, կլինեն ավտոբուսային նոր գծեր. Տիգրան Ավինյան
Շարունակում ենք համալրել մեր հանրային տրանսպորտի շարժակազմը, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Պլանավորում ենք ևս մոտ 200 ավտոբուս ավելացնել մեր գծերում, պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր։ Բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա, մեկ ընդհանուր տրամաբանության մաս են։ Հանրային տրանսպորտն ունի այս քաղաքում առաջնահերթություն, տրվելու է այդ առաջնահերթությունը և հանրային տրանսպորտից օգտվող մարդուն պետք է ապահովենք լավագույն պայմաններով»,-ասաց Ավինյանը։