25/12/2023 21:33
Բերդի նախկին համայնքապետն արդարացվեց
Նախորդ տարի նոյեմբերի 8-ին Բերդ համայնքի ընտրված ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել էր, ապա նույն թվականի դեկտեմբերի 19-ին ազատ արձակվել:
Նրան մեղադրանք էր ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը) մասերի հատկանիշներով, իսկ ավելի կոնկրետ՝ իր առանձնատան բակում մեկ այլ առանձնատուն կառուցելու համար:
Քիչ առաջ Մանուչարյանի փաստաբանը «Հրապարակ»-ին հայտնել է, որ ակակոռուպցիոն դատարանում Հարություն Մանուչարյանն այսօր արդարացվել է: