25/12/2023 22:06
Ընդունվեց ԵԱՏՄ զարգացման մասին հռչակագիրը՝ առաջիկա 22 տարիների համար
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները հավանություն են տվել մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում միության զարգացման մասին հռչակագրին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ նոր փաստաթղթով նախատեսվում են միջոցառումներ՝ առանցքային ոլորտների զարգացման գործում համատեղ ջանքերն ակտիվացնելու ուղղությամբ, սահմանվել են նաև հավելյալ ոլորտներ, որտեղ երկրները փոխգործակցելու են միմյանց հետ։
Հռչկագրի ընդունումից առաջ ամփոփվել են նաև նախորդ տարիներին ԵԱՏՄ գործունեության արդյունքները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում համագործակցությունը հաջողությամբ զարգանում է, փոխադարձ առևտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է։