25/12/2023 13:23
Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Իրանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն՝ Պարսից ծոցում գտնվող երեք կղզիների վերաբերյալ հայտարարության պատճառով, որոնք Իրանի և ԱՄԷ-ի միջև տարածքային վեճի առարկա են։
Իրանը ՌԴ-ին բողոքի նոտա է հղել, քանի որ Մոսկվան միացել է արաբական մի խումբ երկրների հայտարարությանը, որոնք պաշտպանում են Արաբական Միացյալ Էմիրությունների հավակնությունները Թեհրանի կողմից վերահսկվող երեք կղզիների նկատմամբ։ Իրանը Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ և Աբու Մուսա կղզիները համարում է իր տարածքը։