25/12/2023 20:27
Լուկաշենկոն կարծում է, որ Փաշինյանը ԵԱՏՄ-ից «նեղացած չէ», «նեղացած է» ՀԱՊԿ-ից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ-Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից նեղացած չէ և վստահ է, որ Հայաստանը շարունակելու է դաշնակիցների հետ համագործակցությունը, հայտնել է ԲելՏա-ն։
Մասնավորապես, հարցին՝ նեղացա՞ծ չեք, որ Նիկոլ Փաշինյանը եկել է Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու, սակայն չի մասնակցել Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին, Լուկաշենկոն պատասխանել է․
«Ի՞նչ եք անում: Դրանք տարբեր ձևաչափեր են: Ես գիտեի դրա մասին: Ես այն ժամանակ էլ ասացի, որ նա կգա Սանկտ-Պետերբուրգ։ Երբ խոսում էինք, Փաշինյանին հարցրի՝ Սանկտ-Պետերբուրգ կգա՞ս։ Նա ասաց՝ դե, դա այլ ձևաչափ է՝ տնտեսական»,- Փաշինյանի հետ ունեցած զրույցի մասին է պատմել Լուկաշենկոն՝ հավելելով, որ Փաշինյանը նեղսրտած է ռազմաքաղաքական ձևաչափում գործող ՀԱՊԿ-ից, իսկ ԵԱՏՄ-ից՝ ոչ։