25/12/2023 21:49
«Եթե չխանգարեին, Արասը որ Արմեն Մելիքբեկյանի տանն էլ դներ իր թեկնածությունը, կհաղթեր»․ Ռուբեն Հայրապետյանը՝ ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ վերստին դարձավ գործող նախագահ, նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը: Նրա հակառակորդ Արաս Օզբիլիսի օգտին քվեարկեց ընդամենը 3 ակումբ: «Շիրակ» և «Նոա» ակումբները չմասնակցեցին քվեարկությանը, և 22 կողմ ձայներով Մելիքբեկյանը վերարտադրվեց իր պաշտոնում:
Քվեարկությունից հետո, ի պատասխան լրագրողների խնդրանքի՝ մեկնաբանել ընտրության արդյունքները, Արաս Օզբիլիսին առաջադրած «Ուրարտու» ակումբի նախագահ Ջևան Չելոյանցն ասել էր՝ «ես կրկես չեմ մեկնաբանում»:
168.am-ը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին խնդրել է մեկնաբանել «Ուրարտու»-ի նախագահի հայտարարությունը:
«Ինչո՞ւ չի մեկնաբանում: Իր սարքած ցիրկն էր, ինքն էլ կլոունն էր: Չելոյանցը սարքեց, իր այդ քայլերով Արմեն Մելիքբեկյանի ապօրինի ընտրությունը լեգիտիմացրեց: Ուղղակի ափսոս էր Արասը, որ մտավ այդ խաղի մեջ: Ես Արաս Օզբիլիսին՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես ֆուտբոլիստ, բարձր եմ գնահատում ու շատ սիրում եմ նրան: Չելոյանցը եթե չմիջամտեր, չխանգարեր, Արասը որ Արմեն Մելիքբեկյանի տանն էլ դներ իր թեկնածությունը, կրկին կհաղթեր նրա նման ոչնչությանը: Այս ամենի մեղավորն ու կազմակերպիչը եղել է Չելոյանցը: Սա նրա սարքած խաղն էր Արասի ու հայկական ֆուտբոլի դեմ»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:
Շարունակությունը՝ սկզբնաաղբյուր կայքում