25/12/2023 13:54
Տնտեսական ակտիվության ցուցանիշը տասնմեկ ամսում աճել է 9.4 տոկոսով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 9,4%։
2,1%–ով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, 15,6%–ով՝ շինարարությունը, 24,3%–ով՝ առևտրի շրջանառությունը, 11,1%–ով՝ ծառայությունների ծավալը։
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 42,4%–ով, որից 44,7%–ն արտահանման աճի չափն է, 41%–ը՝ ներկրման։
11 ամիսներին սպառողական գների ինդեքսը աճել է 2.2 %-ով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 4.3%: