25/12/2023 17:25
Նորատուսցի ձկնորսներից մեկին կալանավորեցին
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ Գեղարքունիքում ձկնորսները զանգվածային խուլիգանություն են կատարել, բռնություն են կիրառել ծառայողական պարտականություններն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ. ձերբակալվել է 26 անձ։
«Ձկնորսներից 25-ն ազատ են արձակվել, միայն մեկին է մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 452–րդ հոդվածի 3–րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը–խմբ.)։ Միջնորդություն էր ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց մեկամսյա կալանք կիրառելու, միջնորդությունը բավարարվել է»,– նշել է Աբրահամյանը։