26/12/2023 13:13
Ովքե՞ր են 2023 թ-ին գումար նվիրաբերել ՔՊ-ին և որքան. մանրամասներ
2023 թվականի օգոստոսի 3-ին Aysor.am-ը հարցում էր ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը՝ խնդրելով տրամադրել կազմակերպված դրամահավաքին մասնակցած նվիրատուների ցանկը։ Նաև խնդրել էինք նշել, թե ով և որքան գումար է հանգանակել:
Դեկտեմբերի 22-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վ. Ալեքսանյանից ստացել ենք մեր հարցման պատասխանը։ Տրամադրվել է 2023-ին կազմակերպված դրամահավաքին մասնակցած 996 անձից բաղկացած ցուցակ։
Ներկայացնում ենք հանրության կողմից ճանաչված մարդկանց, ովքեր գումար են նվիրաբերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը.
Գնել Սանոսյան - 300 հազար, ՏԿԵ նախարար
Արմեն Կոտոլյան - 1 մլն դրամ, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար
Նարեկ Մկրտչյան - 250 հազար դրամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Սուրեն Պապիկյան - 500 հազար դրամ, պաշտպանության նախարար
Արարատ Միրզոյան - 100 հազար դրամ, ԱԳ նախարար
Արմեն Փաշինյան - 20 հազար դրամ, վարչապետի եղբայր
Արմեն Ավինյան - 2 մլն դրամ, Տիգրան Ավինյանի հայրը
Արամ Անանյան - 50 հազար դրամ, Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ
Առնակ Ավետիսյան - 100 հազար դրամ, Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավար
Վիկտոր Ենգիբարյան - 50 հազար դրամ, Գերմանիայում ՀՀ դեսպան
Գնել Սարգսյան -10 հազար դրամ, դերասան, հաղորդավար
Վահե Մակունց - 100 հազար դրամ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայր
Լենա Նանուշյան - 30 հազար դրամ, առողջապահության փոխնախարար
Արուսյակ Ջուլհակյան - 50 հազար դրամ, ԱԺ ՔՊ պատգամավոր
Հակոբ Արշակյան - 50 հազար դրամ, ԱԺ փոխնախագահ
Վահան Կոստանյան - 50 հազար դրամ, ԱԳ փոխնախարար
Զարուհի Բաթոյան - 50 հազար դրամ, ԱԺ ՔՊ պատգամավոր
Սարգիս Խանդանյան - 50 հազար դրամ, ԱԺ ՔՊ պատգամավոր
Բաբկեն Թունյան - 60 հազար դրամ, ԱԺ ՔՊ պատգամավոր
Ռուստամ Բաքոյան - 100 հազար դրամ, ԱԺ ՔՊ պատգամավոր
Կարեն Սարգսյան - 100 հազար դրամ, Գեղարքունիքի մարզպետ
Շիրակ Թորոսյան - 100 հազար դրամ, ԱԺ ՔՊ պատգամավոր
Հակոբ Ասլանյան - 100 հազար դրամ, ԱԺ ՔՊ պատգամավոր
Սերգեյ Բագրատյան - 191 հազար դրամ, ԱԺ ՔՊ պատգամավոր
Սևակ Միքայելյան - 191 հազար դրամ, Հրազդանի քաղաքապետ
Նարեկ Բաբայան - 200 հազար դրամ, ԱԺ ՔՊ պատգամավոր
Ռուբեն Ռուբինյան - 200 հազար դրամ, ԱԺ փոխնախագահ
Կամսար Բաբինյան - 200 հազար դրամ, Աջափնյակի թաղապետ
Նարեկ Բաբայան - 500 հազար դրամ, Սյունիքի նախկին փոխմարզպետ
Գրիգոր Մինասյան - 500 հազար դրամ, արդարադատության նախարար
Ռոմանոս Պետրոսյան - 50 հազար դրամ, ՊՎԾ պետ
Էմմա Պալյան - 50 հազար դրամ, ԱԺ ՔՊ պատգամավոր
Տրդատ Սարգսյան - 100 հազար դրամ, ԱԺ ՔՊ պատգամավոր
Կարեն Սարուխանյան - 100 հազար դրամ, ԱԺ ՔՊ պատգամավոր
Ընդհանուր 996 նվիրատու է եղել և հանգանակվել է 509 մլն 85 հազար 950 դրամ։
Ցուցակն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ։