26/12/2023 20:13
Մեծ ուշադրություն ենք դարձնելու ԱՊՀ տնտեսական համագործակցության հետագա ամրապնդմանը․ Պուտինը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Հայտնում է Риа Новости-ն։
Պուտինը Կոնստանտինովսկի պալատում բացելով ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովն ասել է, որ 2024 թվականին ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում Ռուսաստանը մտադիր է մեծ ուշադրություն դարձնել Համագործակցության շրջանակներում տնտեսական կապերի խորացմանը և, մասնավորապես, ազգային արժույթներով հաշվարկների ընդլայնմանը։
«Բնականաբար, մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության հետագա ամրապնդմանը։ Անցած տարում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կայուն աճ է գրանցել, 10 ամսվա տվյալներով՝ այն աճել է երկու տոկոսով և կազմել 83,7 մլրդ դոլար։
Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը «կշարունակի աշխատել Համագործակցության իր գործընկերների հետ՝ հօգուտ ազգային արժույթների փոխադարձ հաշվարկների ավելի ակտիվ անցման»:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի գործընկերներին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: