26/12/2023 21:21
Դեռ ժամանակ կա հասկանալու՝ Արցախի լուծարման «փաստաթղթի» չեղարկումը ինչպես ներկայացվի հանրությանը․ Դավիթ Գալստյան
Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրն, ի սկզբանե, առոչինչ է։ Կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հստակ հայտնել է, որ նման փաստաթուղթ, որը կարող է լուծարել Արցախը գոյություն չունի։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Սա երկրի նախագահի հայտարարությունն է, անկախ նրանից, թե ով՝ ինչ է շահարկում այդ փաստաթղթի առումով, մենք պետք է հստակ գիտակցենք, որ Արցախը կա ու Արցախի պետական ինստիտուտները շարունակում են գործել, որովհետև Արցախի համար սկսված ազգային ազատագրական պայքարը ոչ մեր սերունդների պայքարն էր, ոչ էլ մեր սերունդն իրավունք ունի այդ հարցը փակելու»,- արձանագրեց արցախցի պատգամավորը։
Հարցին, թե արդյոք այդ փաստաթղթի չեղարկման անհրաժեշտությունը կա՞՝ պատգամավորն արձանագրեց, որ նորմատիվ իրավական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բայց որևէ պաշտոնական հրապարակում չի եղել Արցախը լուծարելու մասին։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։