26/12/2023 10:25
Լարված իրավիճակ՝ Երևանի քաղաքապետարանում
Երևանի ավագանու հերթական նիստից առաջ լարված իրավիճակ է ստեղծվել քաղաքապետարանում։
«Մայր Հայաստան» դաշինքն ավելի վաղ հայտարարել էր, որ բոյկոտելու է նիստը, քանի որ, ըստ իրենց, «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» հայտարարություններով իշխանության եկած ուժը չի կարող ինչ օրակարգ ուզի՝ անցկացնի։
Նիստից առաջ «Հանրային ձայն» խմբակցության անդամները հայտարարեցին, որ ընթացքում կերևա, թե ինչ քվեարկություն կիրականացնեն։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը «Հանրային ձայն» խմբակցությանը մեղադրեց ընդդիմություն խաղալու մեջ։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ հայտարարեց, թե «Հանրային ձայնը» իշխանությունների հետ հավասարաչափ կիսելու է հնարավոր թանկացումների (կարմիր գծերի) պատասխանատվությունը։