26/12/2023 20:03
Եթե քաղաքապետ լինեի, ամեն օր կգայի աշխատանքի․ Մարության
Քաղաքապետը ղեկավարը չի ավագանու, ավագանին և ավագանու անդամներն են ղեկավարը քաղաքապետի․ լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանելով հարցին, թե ինչու չի մասնակցում նիստերին, արդյոք այն պատճառով, որ իր ղեկավարը պետք է լինի Տիգրան Ավինյանը։
Մարությանը նշեց, որ չի գալիս ոչ թե հատուկ, այլ այդպես է ստացվում։ «Ինչքան կարող եմ գալիս եմ, ինչքան չի ստացվում՝ չեմ գալիս, բայց ասում եմ դա 1-2 տոկսն է աշխատանքի, որ արվում է ավագանու կողմից»,-ասաց նա։
Իսկ եթե քաղաքապետ լիներ, նույն կերպ էր պատասխանելու հարցին՝ արձագանքեց․ «Եթե քաղաքապետ լինեի, ամեն օր կգայի աշխատանքի»։
Նա նշեց, որ եթե հենց հիմա ընտրություններ լինեն, իշխանությունն ավելի քիչ ձայներ կհավաքի։