26/12/2023 19:46
Ամաչում եմ, որովհետև մենք 2018թ․-ին այդ երևույթների դեմ էինք պայքարում, իրենք հիմա ՀՀԿ-ի նույն գործը շարունակողն են․ Մարության
Հետընտրական պրոցեսը պարզ է՝ ոչ մի անձնական շահ չունեմ այստեղ, շահը միայն երևանցիների շահն է․ լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մեր խմբակցությունն առաջարկել է մնացած խմբակցություններին այն, ինչ մեզ պատվիրակել են երևանցիները, բայց ցավոք իրեն ընդդիմություն ձևացնող մի ֆրակցիա, որը երկար ժամանակահատված ասում էր ընդդիմուադիր ենք, շատ արագ, չգիտեմ ինչ պայմաններում, կոնկրետ համագործակցեց իշխանությունների հետ»,-ասաց նա։
Իսկ թե ինչու չէր գալիս ավագանու նիստերին, Մարությանը նշեց, որ ավագանու անդամի գործառույթը 99 տոկոս այս դահլիճից դուրս է։ Ըստ նրա՝ մեծ ծավալի աշխատանք է կատարվում խմբակցության կողմից։
Նա ասաց, որ մանդատը վայր դնելու մտադրություն չունի, եթե ունենար՝ կդներ։
Մարությանը նշեց, որ իրենք կառավորում են քաղաքն ի շահ իրենց, որպեսզի 2026թ․-ին կառավարեն և լծակներն ունենան։ Նա հիշեցրեց, որ դպրոցների , մանկապարտեզների, ՀՈԱկ-ների անձնակազմը իրենց հավաքներին էր պարտադրված մասնակցում։
«Վարչական պետերը բուկլետ էին բաժանում, ինձ համար շատ ամոթ է որպես երևանցի։ Ամաչում եմ, որովհետև մենք 2018թ․-ին բոլորս, ժողովրդի հետ միասին, հենց այդ երևույթների դեմ էինք պայքարում։ Հիմա նրանք վերցրել նույնը՝ մեկին մեկ անում են, իրենք ՀՀԿ-ի նույն գործը շարունակողն են»,-ասաց նա։