26/12/2023 22:18
Փաշինյանը Սանոսյանին 9 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդ է ուղարկում
Վարչապետ Փաշինյանը դեյտեմբերի 26-ին որոշում է ստորագրել, որտեղ ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հունվարի 8-18-ը ներառյալ:
2. Գնել Սանոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը»,- ասվում է որոշման մեջ։