26/12/2023 10:41
Երևանցին արդեն դարձել է թալանի մեծ մատերիալ. Մանուկ Սուքիասյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այս պահին բողոքի ակցիա է իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ սպասվող թանկացումների։
«Մենք այստեղ բողոքի ակցիա ենք իրականացնում՝ հրավիրելով երևանցիների ուշադրությունը այսօրվա ավագանու նիստի օրակարգին, որտեղ ընդգրկված են բազմաթիվ հարցեր։ «Մայր Հայաստանը» թալանին ասում է ոչ, սա թալանի դասական օրինակ է, երևանցին դարձել է արդեն թալանի մեծ մատերիալ և «ոչ թալանին» ասելով իշխանության եկած քաղաքական ուժը պատրաստվում է հունվարի 1-ից այդ նշաձողն էլ ավելի բարձրացնել։ Մենք կոչ ենք անում կոալիցիայի մաս չկազմող քաղաքական խմբակցություններին ներկա չգտնվել նիստի մեկնարկին և նիստը տապալել»,-հայտարարեց խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։