26/12/2023 17:11
Մեր տարածաշրջանում Արևմուտքի և մասնավորապես ԵՄ ու Ֆրանսիայի համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը․ Վարուժան Գեղամյան (Լուսանկար)
Երկու ֆրանսիացի դիվանագետներ վտարվել են Ադրբեջանից։ Այս լուրը և իբր թե առկա Ադրբեջան-Ֆրանսիա լարվածությունը ոչ մի էական բան չի նշանակում․ գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Մեր տարածաշրջանում Արևմուտքի և մասնավորապես ԵՄ ու Ֆրանսիայի համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը։ Սա է պատճառը, որ Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառում երկակի նշանակության ապրանքներ, որոնք Ադրբեջանն օգտագործում է ռազմական նշանակությամբ։ Օրինակ՝ 2022 թ. միայն պաշտոնական տվյալներով Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառել ավելի քան 155 միլիոն դոլարի մթերք, որոնք օգտագործվել են ռազմական ուղղաթիռների համար։
Դե իսկ մեզ՝ միայն գեղեցիկ խոսքեր և մի քանի հատ վիլիս։