26/12/2023 15:29
Իրանի նախագահը Թուրքիա կայցելի հունվարի սկզբին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի Թուրքիա, հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը։
Նշվում է, որ եթե չնախատեսված իրադարձություններ տեղի չունենան, Իրանի ղեկավարի այցը Թուրքիա կկայանա հունվարի 4-ին։
Այցի օրակարգում, մասնավորապես, լինելու են ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումների հարցեր։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էր հայտարարել, որ մոտ ապագայում Ռայիսին կացելի Թուրքիա։