27/12/2023 17:20
Պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությանը. Միրզոյան
Պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությունը, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ միրզոյանը։
«Այլ բան է, որ տարբեր խնդիրների մասին բարձրաձայնումներ եղել են։
Եթե ասեք, օրինակ, ռուսական պետական հեռուտաալիքներով քննադատվում են Հայատանի իշխանությունները, հայկական եթերով քննադատվում է Ռուսաստանի այսինչ քաղաքականությունը, ես գուցե համաձայնեմ կամ բանավիճեմ, բայց պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ՀՀ վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ նիստին այն դեպքում, երբ վերջին շրջանում մերժվում էին ռուսական հրավերով միջոցառումները, ապա ԱԳ նախարարն արձագանքեց.
«Չեմ կարծում, որ դուք լսած լինեք, թե ԵԱՏՄ-ի մասում մենք ունենք նույնպիսի ակնկալիքների չկատարում, ինչպիսին, օրինակ, ունեինք ՀԱՊԿ-ի պարագայում։
Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ն շարունակում է արդյունավետորեն գործել ՀՀ-ի պարագայում»։