27/12/2023 12:19
Երևանի գլխավոր տոնածառը ԱՊՀ ամենաբարձր տոնածառերի եռյակում է
ԱՊՀ-ի գլխավոր տուրիստական պորտալը՝ TurStat-ը, ներկայացրել է Ամանորին ԱՊՀ պետությունների մայրաքաղաքների 2024 թվականի ամենաբարձր տոնածառերի վարկանիշը։
Թուրքմենստանի, Հայաստանի և Ուզբեկստանի մայրաքաղաքներում տեղադրվել են ԱՊՀ երկրների ամենաբարձր ամանորյա տոնածառերը։
Ըստ TourStat-ի՝ ԱՊՀ երկրների ամենաբարձր ամանորյա ծառերի տասնյակում ներառվել են՝ Աշխաբադ (44 մետր), Երևան (37 մ), Տաշքենդ (35 մ), Բաքու (34 մ), Բիշքեկ (32 մ) քաղաքների ծառերը, Մինսկ (30 մ), Դուշանբե (30 մ), Մոսկվա (25 մ), Աստանա (25 մ) և Ալմաթի (20 մ) քաղաքները:
Վարկանիշը կազմվել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր տոնածառերի բարձրության ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։
ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր ամանորյա ծառերի շարքում միակ կենդանի եղևնին Ռուսաստանի գլխավոր տոնածառն է՝ 25 մետր բարձրությամբ՝ Մոսկվայի Կրեմլի տաճարի հրապարակում։