27/12/2023 20:20
«Եթե Նիկոլ Փաշինյանի ուղեղում հնարավոր է քաղաքականությունն անջատել տնտեսությունից, նորմալ աշխարհում դա հնարավոր չէ»․ Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Ես չգիտեմ՝ իրենք դրանով ում են ուզում խաբել»,- News.am-ի հետ զրույցում նշել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուգում, ըստ էության, փորձել է տարանջատել քաղաքական եւ տնտեսական շահերը՝ նշելով, որ Հայաստանը, ՀԱՊԿ-ից դժգոհ լինելով, ԵԱՏՄ-ում տնտեսական կապերը շարունակում է:
«Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգում հայտարարեց, որ անընդունելի են աշխարհաքաղաքական օրակարգի խնդիրների արծարծումը զուտ տնտեսական ֆորումում: Ինքը ցույց է տալիս, որ ապրում է մի զուգահեռ աշխարհում, որտեղ նման բան հնարավոր է, բայց իրականությունն այն է, որ ինչպես ասում էր փիլիսոփաներից մեկը, քաղաքականությունը տնտեսության խտացված արտահայտությունն է: Քաղաքական բոլոր հարցերը բխում են հիմնականում տնտեսական շահերից: Եթե Նիկոլ Փաշինյանի ուղեղում հնարավոր է քաղաքականությունն անջատել տնտեսությունից, նորմալ աշխարհում դա հնարավոր չէ:
Սա ուղղակի Փաշինյանը հնարել է որպես մի հնարք, որը թույլ է տալիս իրեն գոնե իր կեղծ արեւմտամետ աջակից զանգվածի աչքերում երեւալ ավելի հետեւողական, թե իմ կուրսը սխալ չէր, ես քաղաքական բաղադրիչը մի կողմ եմ դրել, իսկ տնտեսականով գնում ենք համագործակցության»,-ասել է Լևոն Զուրաբյանը։