27/12/2023 23:33
Սերժ Սարգսյանի նախագահությամբ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ է անցկացվել․ Քննարկվել են ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումները
Սույն թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։
Նիստին ամփոփվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Գործադիր մարմնի անդամների հանդիպումները կուսակցության մարզերի շրջանային կազմակերպությունների ակտիվի և համակիրների հետ։ Նախագահ Սարգսյանի կողմից տրվել են ՀՀ մարզերում և Երևանում ծրագրերի մշակման և իրականացման հանձնարարականներ։
Քննարկվել են նաև ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումները։