27/12/2023 20:07
Դատավորները խիստ տպավորված են Նարեկ Մալյանի հայտարարությամբ․ Աթանեսյան
Նարեկ Մալյանը կշարունակի մնալ անազատության մեջ, հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Այսօր ստացել եմ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշումը, որով նա ուժի մեջ թողեց Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու դատավոր Ս. Գզոգյանի որոշումը:
Իհարկե, որևէ այլ որոշում Մխիթարյանից սպասելը կլիներ ծայրահեղ միամտություն:
Դատավորները խիստ տպավորված են և անհանգստացած Նարեկ Մալյանի հայտարարությամբ, որ՝ ինչ արել է լավ է արել, էլի է անելու»,- գրել է փաստաբանը՝ սոցցանցի իր էջում: