27/12/2023 21:28
Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայաստանյան թեմի կառավարումը հանձնվել է Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Աքսիոսին
Ռուս ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդը Աֆրիկայի նախկին պատրիարքական էկզարխ (բարձրաստիճան հոգևորական, որ կառավարում է մի քանի թեմ), միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկուն ազատել է ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայաստանյան թեմի ժամանակավոր կառավարչի պաշտոնից, նշված է Մոսկվայի պատրիարքարանի կայքում։
Որոշում է կայացվել միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկուն ազատել երևանյան-հայաստայնան թեմի ժամանակավոր կառավարումից և ուղարկել հանգստի, թեմի ժամանակավոր կառավարումը հանձնել Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Աքսիոսին»,- մշված է տեղեկագրում:
Միտրոպոլիտ Լեոնիդը երևանյան-հայաստանյան թեմի ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել 2021 թվականին: