28/12/2023 11:52
Թուրքիայում խոշոր վթարի հետևանքով 10 մարդ է մահացել, 59-ը՝ վիրավորվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 10 մարդ Է մահացել, 59-ը՝ տուժել: Ինչպես հաղորդում է TRT հեռուստաալիքը, Սաքարիա նահանգի միջքաղաքային մայրուղու վրա բախվել են 7 տրանսպորտային միջոցներ:
«Այսօր առավոտյան՝ ժամը 5:36-ին, Սաքարիա նահանգում մայրուղու վրա տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տեղում մահացել է 10 մարդ, 59 մարդ վիրավորվել է, նրանցից 8-ի վիճակը ծանր է։ Տուժածներին հիվանդանոցներ են տեղափոխել շտապօգնության 30 մեքենա», - հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Ըստ հաղորդագրության՝ բոլոր մահացածներն ու տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են։