28/12/2023 16:57
Հայկական կողմի հետ բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացնում ենք 8 գյուղերի «վերադարձի» հարցը․ Բայրամով
Հայկական կողմի հետ բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղերի «վերադարձի» հարցը, գտնում ենք, որ դա դելիմիտացիայի մաս է կազմում, իսկ դելիմիտացիան տեխնիկական խնդիր է, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Այդ գյուղերից 4-ն անկլավներ են, մնացած 4-ն անկլավներ չեն։ Մեր մոտեցումն այն է, որ գործընթացում որոշակի հաջորդականություն պետք է լինի, այն պետք է շարունակվի փոխադարձ քննարկումների ձևաչափով։ Հայաստանն էլ իր նկատառումներն ունի, իր տեսակետը՝ սահմանների վերաբերյալ, բայց մենք հիմա խոսում ենք բնակավայրերի մասին։ Թե ում են պատկանում այդ գյուղերը, վեճի առարկա չի կարող լինել․ հաասկանալի է՝ նրանց, ովքեր ապրել են այնտեղ՝ Սովետական միության տարիներին»,- ասել է Բայրամովը։