28/12/2023 15:16
Հայաստանը տնտեսական աճի տեմպերով 2024-ին կմնա առաջատար՝ ԵԱՏՄ երկրների շարքում․ ԵԱԶԲ
2024 թվականին Հայաստանը տնտեսական աճի տեմպերով կմնա առաջատարը՝ ԵԱՏՄ երկրների շարքում։ Նման կանխատեսում է արել Եվրասիական զարգացման բանկը։
Մասնավորապես, ըստ ԵԱԶԲ-ի, 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կկազմեն 5,7 տոկոս։ Աճի կանխատեսումը բարձրացվել է ուժեղ ներքին պահանջարկի և տրանսֆերտների ներհոսքի բարելավված սպասումների ֆոնին: Ամուլսարի հանքավայրում աշխատանքների մեկնարկը և հարկաբյուջետային քաղաքականության խթանումը նույնպես կաջակցեն տնտեսական ակտիվությանը։
Բանկային վերլուծաբանները կանխատեսում են նաև, որ հաջորդ ֆինանսական տարում գնաճի տեմպերը կարագանան մինչև 3,6%, սակայն գնաճը կմնա թիրախային միջակայքում, այդ թվում՝ ներքին պահանջարկի ընդլայնման պատճառով։