28/12/2023 19:47
Կատարը համաձայնվել է մահապատժի չենթարկել Հնդկաստանի ութ քաղաքացիներին
Հնդկաստանը դիմել է Կատարին՝ բողոքարկելով այդ երկրում գտնվող իր ութ քաղաքացիներին մահապատժի ենթարկելու որոշումը, Կատարի վերաքննիչ դատարանը որոշել է ավելի մեղմ պատիժ սահմանել ձերբակալվածների նկատմամբ։ Այդ մասին հայտնել է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը։
Հնդկաստանի ԱԳՆ նշել է նաև, որ Կատարում իրենց դատավճռին սպասող 8 քաղաքացիներին շարունակելու են անհրաժեշտ իրավաբանական ծառայություններ տրամադրել։
Հնդկաստանի քաղաքացիները Կատարում ձերբակալվել են 2022 թվականի օգոստոսին՝ Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով։ Նրանք բոլորը Հնդկաստանի ԶՈՒ նախկին ներկայացուցիչներ են, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, որոնք նախկինում ղեկավարել են հնդկական ռազմանավերը։ Հնդկական լրատվամիջոցների համաձայն, նրանք ներգրավված են եղել Կատարի համար սուզանավերի ստեղծման նախագծում և Կատարի կողմից մեղադրվում են Իսրայելին տվյալներ փոխանցելու մեջ։